Իջեւանի Բնապահպանական տեղեկատվության (Օրհուս) կենտրոն

Դիտումներ: 765
Ղեկավար(Տնօրեն): Գագիկ Աղբալյան (համակարգող)
Հասցե: ք. Իջեւան, Ուսանողական 3
Հեռախոս: 093570583
Կոնտակտային Email: info_ijevan@aarhus.am
Կայք: http://www.aarhus.am

Մանրամասներ:

Հայաստանի Հանրապետությունում բնապահպանական տեղեկատվության հասարակական (Օրհուս) կենտրոնները սկսել են գործել 2002 թվականից ՀՀ բնապահպանության նախարարության և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի միջև ստորագրված Փոխըմբռնման հուշագրի համաձայն: 2002 թվականից մինչ օրս ընկած ժամանակահատվածում Հայաստանի տարբեր մարզերում բացվել են տասնչորս Օրհուս կենտրոններ, որոնց գործունեության շնորիվ բնապահպանությանն առնչվող խնդիրները հասու են դառնում ՀՀ բնակչության լայն շրջաներին: Օրհուս կենտրոնները նաև նպաստում են հասարակության մասնակցությանը այդ ոլորտում որոշումներ ընդունելուն, ինչպես նաև ոլորտի կառավարման գործընթացին:
Իջեւանի բնապահպանականն տեղեկատվության հասարակական կենտրոնը հիմնվել է 2005 թ. նոյեմբերին ՀՀ բնապահպանության նախարարության Տավուշի մարզպետարանի և (ԵԱՀԿ) կողմից:
Կենտրոնի պաշտոնական բացումը տեղի է ունեցել 2006 թ. մարտի 9-ին:

 



Բաժիններ: Հասարակական (ՀԿ), Գյուղատնտեսական, Առողջապահություն, Տեղեկատվական (ՏՏ), Կրթական